ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փետրվարի 20-ին ժամը 15:00-ին լինելու է Ազատության հրապարակում՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին:
«Մասնակցելու եմ հանրահավաքին
1988թ. փետրվարի 20-ին արցախյան հարցով միասնական ցույց էր Երևանում:
2020թ. փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնակցելու եմ հանրահավաքին, քանի որ՝
. գործող իշխանությունը կամա թե ակամա (կպարզվի անպայման) պարտության է մատնել մեզ.
.գործող իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնելու մեր շահերը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր չի կարողացել հայանպաստ լուծումների հասնել.
.անկախ գործող իշխանության առաջադրած սև-սպիտակ, հին-նոր և նախկին-ներկա բաժանումներից, այսօր բոլորիս առաջնային խնդիրն է՝ հեռացնել գործող իշխանավորներին, վերականգնել հավատը մեր բանակի ու ժողովրդի նկատմամբ և կառուցել Հայաստանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության պատերը»,- գրել է Ա. Զոհրաբյանը:
--00—ՄՀ