ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«1988 թ․ փետրվարի 20։ Լուսանկարում Ղարաբաղյան շարժման առաջին մեծ հանրահավաքն է Ազատության հրապարակում։
Այդ օրվանից հայ ժողովուրդը ոտքի ելավ՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն արժանապատիվ ապագայի ու հաղթեց։
33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հաղթանակին»։
--00--ԱՀ