ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռ.՝ 911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
--00—ԼՄ