ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Համավարակն ապացուցեց, թե որքան կարևոր և արդյունավետ կարող են լինել թվային լուծումները՝ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար, և այն էլ ավելի արդյունավետ կդառնա, եթե լինի սերտ միջազգային համագործակցություն՝ ընդհանուր օրակարգով։ Ինչպես հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամլո ծառայությունը, այդ մասին «ՌԴ և Եվրոպա. տնտեսական համագործակցության և համավարակի հաղթահարման նոր մարտահրավերներ» համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, բանկի կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Ելույթի ընթացքում Սարգսյանը նաև շեշտել է կառավարությունների, բիզնեսի և անդրպետական ինստիտուտների համագործակցության կարևորությունը համավարակի հետևանքների հաղթահարման համար։
«Հատկապես կարևոր է վերպետական մակարդակում համագործակցությունը՝ ինտեգրացիոն միությունների համատեղ գործակցության առումով, որպեսզի հնարավոր լինի վերականգնել տնտեսական կայունությունն ու ակտիվությունը», - հավելել է նա։
--0--ԿԿ