ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հերթական հումանիտար օգնությունը։
ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Արցախի Հանրապետություն` վերակառուցման շինաշխատանքներ իրականացնելու համար։
--0--ԿԿ