ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ կադրային նոր նշանակում է կատարվել ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում:
Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:
Համաձայն նախարարի հրամանի՝ ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնին: Գ. Ղուլյանին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը շնորհավորել է Գեղամ Ղուլյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
--00—ԼՄ