ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին:
Արցախի նախագահը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել նախապես պլանավորած առաջխաղացումը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ:
--00--ԱԹ