ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Չեմ հավատում, որ նախագահը կողմերին սեղանի շուրջ նստեցնելով փորձում էր իրավիճակը հանդարտացնել: 2,5 տարվա ընթացքում այդ նույն նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ ազդելու դեպքերի ընթացքի վրա, բերել նրան, որ սրացումներ չլինեն: Այս մասին հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինքը երբեք չի առաջնորդվել երկրի շահերով, այլ առաջնորդվել է ուրիշ շահերով: Ինքը շատ հեշտությամբ կարող էր Օնիկ Գասպարյանին ազատելու փաստաթուղթն ուղարկել ՍԴ, բայց դա չարեց և սրեց իրավիճակը»,-ասաց նա:
--00—ՄՀ