ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ակցիայի կազմակերպիչներից Գերասիմ Վարդանյանը նշեց, որ իրենք տեղեկություն ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացել է դուրս գալ նախագահական նստավայրից։
Հիշեցնենք, որ նախագահականի մոտ լարված իրավիճակ է: ՀՀ վարչապետը ժամանել էր նախագահական Արմեն Սարգսյանի հետ հանդիպման: Բաղրամյան պողոտայում հավաքված մի խումբ ցուցարարներ փորձել էին փակել նախագահականի հետնամուտքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հեռանալը խոչընդոտեն, և հենց այդ պահին ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց ու բախում էր եղել:
--00—ԼՄ