Ոչ մի կիսանախագահական, միայն նախագահական․ սատարել այն ուժերին, որ կընդունեն այս օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նկար

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է․

«Հայաստանյան ներքաղաքական օրակարգի համար մեկ հարցը նախագահական կառավարման համակարգին մեկ վայրկյան շուտ անցնելն է: Խորհրդարանական համակարգը կտանի երկիրը վերջնական կործանման՝ անկախ ընտրություններից և դրանց արդյունքներից: Դա մի ռումբ էր, որը շատ նրբագեղ կերպով տեղադրվեց Սերժ Սարգսյանի կողմից և պայթեցվեց Փաշինյանի ձեռամբ: ՀՀ լավագույն Սահմանադրությունը Էդվարդ Եգորյանի հեղինակած, 1995 թվականին ընդունված ամբողջական նախագահական համակարգը ամրագրող Սահմանադրությունն էր:

Առանց երկար-բարակ քննարկելու և վարանելու անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ այդ Սահմանադրությանը: Ոչ մի կիսանախագահական, միայն նախագահական: Երկրի այսօրվա օրհասական վիճակում միակ փրկությունը կարող է լինել կուռ ուղղահայաց կառավարման ներքո ազգային պետության րե-ստարտը: Առաջիկա ընտրություններում անհրաժեշտ է սատարել միայն այն ուժերին, որոնք կընդունեն այս օրակարգը»:

--00—ԼՄ