ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են կատարվել են, հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նկատի ունենալով լայնորեն քննարկված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում կատարված փոփոխությունները ու դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ մտահոգությունները՝ տեղեկացնեմ, որ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ», - գրել է նախարարը և ֆեյսբուքյան գրառմանը կցել նախագծի վերջնական տարբերակը:
--00—ԼՄ