ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես արդեն տեղեկացրել էի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչը մերժել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող «Գագիկ Սողոմոնյանի» վերաբերյալ գործով իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի նկատմամբ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ու դատավոր Վահագն Մելիքյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործի հարուցումը:
Հատկանշական է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում դատարանի նախագահ Ա.Մկրտչյանն ու դատավոր Վ.Մելիքյանն ըստ էության ընդունել են, որ Վ.Մելիքյանի՝ իմ պաշտպանյալի վերաբերյալ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում ունեցել են հեռախոսային խոսակցություն:
Հիշյալ անձինք բացառել են միայն հեռախոսային խոսակցության բուն բովանդակությունը՝ այդ կապակցությամբ առաջ բերելով «հերթապահության հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը կարգավորելու» նպատակով հեռախոսային խոսակցությունների թեզը:
Պետք է փաստել, որ Վ.Մելիքյանը հեռախոսակապի մեջ է գտնվել ոչ թե հասարական անձի, այլ իր աշխատանքի վայր հանդիսացող դատարանի նախագահի հետ, որպիսի հանգամանքն ինքնին խոսում է իմ կողմից առաջ քաշված այն վարկածի օգտին, որ Ա.Մկրտչյանն ուղղակի ազդեցություն է ունեցել իմ պաշտպանյալի նկատմամբ Վ.Մելիքյանի կողմից կայացված որոշման վրա, որպիսի վարկածն իր հերթին հաստատվում է գործով որևէ շահագրգռվածություն չունեցող ականատես անձի՝ Վահագն Վարագյանի կողմից տրված տեղեկատվությամբ:
Վերը նշվածը, սակայն, վրիպել է ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչի տեսադաշտից, և վերջինիս մոտ նույնիսկ չի առաջացել մի կարևոր հարց՝ ի՞նչ «կազմակերպչական բնույթի հարցերի» մասին կարող էին զրուցել դատարանի նախագահը և դատավորը վերջինիս խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում այն պայմաններում, երբ խորհրդակցական սենյակում դատավորը գտնվում է միմիայն մեկ նպատակով՝ համապատասխան դատական ակտ կայացնելու համար:
Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ քննիչի հիշյալ որոշումը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Անհամբեր սպասում եմ դատախազության արձագանքին՝ համապատասխան որոշման տեսքով:
Եվ վերջում իմ սիրած աֆորիզմը.
--00--ԱԹ