ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Արժեքային առումով այս ընտրությունները տապալված են։ Ունենք հասարակություն (որը տարիներ շարունակ գործող էլիտայի հետևանքն է), որտեղ մեծամասնությունը տարբեր արժեքներ խեղդել է ստամոքսում։ Դժվար է ակնկալել, որ հասարակության այդ հոծ զանգվածը կարող է ապագային միտված ընտրություն կատարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նա հասարակությանը պայմանական բաժանել է երեք շերտի, որոնք միմյանցից ունեն 180° գաղափարական տարբերություն՝ պայմանավորված իրենց կրթական ցենզով, սոցիալ-տնտեսական վիճակով և այլն։ Հետևաբար, ըստ նրա, քաղաքական էլիտան պետք է հստակ սահմանի իր համար, թե ինչպիսի հասարակություն, ինչպիսի քաղաքական համակարգ է ուզում տեսնել։
Պետրոսյանի համոզմունքն այն է, որ ապագայի վերաբերյալ մենք կոնսեսուս չունենք և չգիտենք՝ ուր ենք ուզում գնալ։ Արդյունքում տեղի է ունենում արժեքային համակարգի քայքայում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն ընտրությունները չի համարում ապագային միտված գործընթաց՝ ընդգծելով, որ դրանք քաղաքական հերթական արարողակարգ են դառնալու։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ