ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և այն ներկայացրել, որպես Բաղրամյան պողոտայում արված լուսանկար, որում երևում է պողոտայի աղտոտված վիճակը:
«Խորհրդանշական լուսանկար է, Բաղրամյան պողոտան՝ այսօր»,-լուսանկարին կից գրել է նա:
Համացանցի օգտատերերը, սակայն, պարզել են, որ լուսանկարն իրականում արվել է 2017 թվականին՝ Ուկրաինայում:
Նշենք, որ ավելի ուշ Չախոյանը հեռացրել է հրապարակումը:
--00--ԱՀ