ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի կողմից Դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնանկության հարցով դիմել էր Վարչական դատարան, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից։
Գասպարյանի փաստաբանը հայտարարել էր, որ դատախազություն հաղորդում են ներկայացնելու:
--0--ԿԿ