ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դրական է վերաբերվում այն հանգամանքին, որ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նախանշված: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ տեղի են ունեցել անորոշությունը մեծացնող փոփոխություններ, հետևաբար արտահերթն անհրաժեշտություն է:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ լիդերի կարիք ունի Հայաստանը, Մանուկյանն արձագանքեց. «Ոչ թե լիդերի, այլ ինստիտուտների մասին պետք է մտածենք, դեբատներն այս հարթակում պետք է լինեն: Օրինակ՝ ԱԺ՝ որպես ինստիտուտի աշխատանքի արդյունավետության մասով կարծիքները միանշանակ չեն, կարող են լինել դրական ու բացասական տեսակետներ, հետևաբար պետք է այնպես անել, որ հաջորդ գումարման խորհրդարանն աշխատանքի էֆեկտիվությամբ ավելի առաջ լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ