ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։
«Դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու և իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան չեղարկելու պահանջով»,-այս մասին հայռտնել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը սանկցիա կիրառեց Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ. պատճառը՝ փետրվարի 23-ին «չարամտորեն չի ներկայացել նիստին»:
--00—ԼՄ