ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մարտի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում հայտնաբերվել է նաև նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
--00—ՄՀ