ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ կառավարության՝ ապրիլի 1-ի նիստի օրակարգում ներառված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:
Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ վաղը Հայկ Չոբանյանը հայտարարությամբ հանդես կգա:
--00--ԱԹ