ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ԲՏԱ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերադառնում է իր հարազատ ոլորտ։
«Հարգելի՛ բարեկամներ, պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Գիտելիքի եւ մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։
Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։
Ի գործ»,-գրել է նախարարը:
--00--ԼՄ