Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ ենթադրում է, որ ապրիլի վերջին վարչապետը հրաժարական կտա։

Հարցին՝ ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանել է, որ չգիտի, քանի որ այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել:

«Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին», - ասել է Մակունցը:

--00—ԼՄ