ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- տեղեկացրել է Գևորգյանը:
--00—ՄՀ