ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Վայոց ձորի մարզի Ազատեկի և Գոմքի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Մասնակցել է շուրջ 140 աշակերտ: Ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները և տվել մասնագիտական խորհուրդներ:
--00--ԱՀ