ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Այժմ հարթակում են գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանն այստեղ ներկայացված է 2 ծանրորդով՝ ի դեմս Վարազդատ Լալայանի ու Գոռ Մինասյանի:
Պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարը Տալախաձեն է, Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով երկրորդն է, իսկ եռյակը 205 կգ արդյունքով եզրափակում է Վարազդատ Լալայանը:
Առջևում հրում վարժությունն է:
--0--ԿԿ