ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Եվրոպական խորհրդարանում այսօր հայ գերիների վերադարձի հարցով քննարկում է նախատեսվում, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը», - նշված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ