ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն է հայտնել ու հերթագրվել մոտ 600 քաղաքացի: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, գրում է «Արմենպրես»-ը։
«Մենք ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ևս ունենք հերթագրվածներ: Ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով հերթագրվածներ: Ուրբաթ օրվա տվյալներով՝ մոտ 600 հոգի է ցանկություն հայտնել»,-ասել է Գայանե Սահակյանը։
Հերթագրվողների շրջանում են հիմնականում ռիսկի խմբի անձինք, տարեցները: Զանգով հերթագրվածներին անմիջապես տեղեկացնում են, որ կոնկրետ պատվաստանյութի համար չեն հերթագրում:
Ավանեսյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ արդեն իսկ կոնկրետ բանակցություններ են տարվել՝ բավական մեծ քանակի «Sputnik V» ձեռք բերելու համար:
--00—ԼՄ