ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» մոտ, տեղի է ունեցել մահացու վրաերթ։ Վարորդը ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել, որը նոր էր վերադարձել Եվրոպայի առաջնությունից, որտեղից նա փոքր ոսկի էր բերել։
Վրաերթից հետո Սիմոն Մարտիրոսյանը չի լքել դեպքի վայրը, զանգել է շտապօգնություն և ոստիկանություն, ապա օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածին հոսպիտալացնեն։
--00—ԼՄ