ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
35-ամյա իսպանացի պաշտպանն այժմ վերականգնվում է մկանային վնասվածքից, որի պատճառով բաց թողեց նաև կատալոնական «Բարսելոնայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպումը։
--0--ԿԿ