Սյունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրանցի վարորդը գլխիվայր հայտնվել է գետում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դդ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սիսիան-Կապան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Սալահ Ասադուլարինը իր վարած «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ