ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) իր թվիթերյան էջում Արցախի Մարտակերտի շրջանից՝ 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցուց, լուսանկար է հրապարակել՝ ահազանգելով հայկական եկեղեցուն սպառնացող հնարավոր վտանգի մասին։
Կազմակերպության արբանյակային լուսանկարներում, ըստ աղբյուրի, երևում է ծանր տեխնիկա և եկեղեցու հարևանությամբ տեղակայված շինություն։
Կազմակերպությունը դիմել է Ադրբեջանական իշխանությանը՝ պահանջելով բացատրել, թե ի՞նչ նպատակով են տեխնիկան և շինությունը գտնվում եկեղեցում մոտակայքում։
Նկատենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո բազմաթիվ փաստեր ենհրապարակվել, ըստ որոնց՝ Ադրբեջանը ոչնչացնում է իր տիրապետության տակ անցած տարածքների հայկական սրբավայրերն ու մշակության կոթողները։
--00—ԼՄ