ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այն տեսակետին է, որ Փաշինյանը, Սյունիք այցելելով, ավելորդ անգամ բորբոքել է մարդկանց կրքերը: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ սյունեցիների ընդունելությունը վկայում է, որ ոչ բոլոր տեղերում են Փաշինյանին յուղ ու մեղրով ընդունում:
«Ոչ միայն Սյունիքում, այլ տեղեր էլ Փաշինյանը կարող է նույն վերաբերմունքին արժանանալ: Փաշինյանը 3 տարի չգիտակցեց՝ ինչ ասել է վարչապետի բարձրության վրա լինել, իսկ Սյունիքում բնական է, որ այդպես պետք է լիներ, մարդկանց ինքնապաշտպանական բնազդն է խոսում: Խոսակցություններին, թե հավաքը նախկիններն էին կազմակերպել, անլուրջ եմ վերաբերվում, որովհետև ոչ թե բեմադրություն, այլ ցասում ու զայրույթ էր, ի՞նչ անեին, աղուհացո՞վ դիմավորեին»,- ընդգծեց ԼՀԿ-ականը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ