ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հավատարիմ լինել սեփական հայտարարություններին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հավատարիմ լինել սեփական հայտարարություններին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությումը։
Տեսնենք, տեսնենք։
Ի դեպ, հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին) եւ նույն ժամանակահատվածում Հռոմի Պապի ելույթը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում»։
--00--ԱՀ