ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկեցին մշտադալար եղևնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատև բարեկամության:
ԱԺ-ից հայտնում են, որ ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցեցին նաև ֆրանսիացի խորհրդարանականները:
--0--ԿԿ