ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ առաջարկել իրավիճակից դուրս գալու լուծում, այն է՝ արտակարգ լիազորություններով նոր համազգային, վերկուսակցական կառավարության ստեղծում 2 տարվա մանդատով։
«ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ
Հարցերի հարցը սա է․ կկարողանա՞նք արդյոք ազգովի վերականգնել ու վերացնել վերջին երեք տարիներին գործած ավերածությունների հետևանքները։ Հրապարակում տեսանելի չէ այն քաղաքական ուժը, որը կկարողանա ստանձնել այդ առաքելությունը։ ՉԿԱ, ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱ։
Հետևաբար ստեղծված այս ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակը ԱՐՏԱԿԱՐԳ որոշումներ ու լուծումներ է պահանջում։ Լուծումը իմ պատկերացմամբ ԱՐՏԱԿԱՐԳ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ նոր համազգային, վերկուսակցական կառավարության ստեղծումն է երկու տարվա մանդատով։ Համարեք դա հակասահմանադրական, անօրինական, բայց ելք պետք է գտնել այս խիստ վտանգավոր իրավիճակից, որն օր օրի ավելի է խորացնում ճգնաժամը․․․
Նոր ընտրությունները արդյունավետ ու արագ լուծումների երաշխիք չեն կարող դառնալ․․․Ընտրությունները միայն նոր չարիքի ու ճգնաժամի խորացման պատճառ կարող են դառնալ․․․
Սփյուռքից թող լինեն նախարարներ, փոխնախարարներ, խնդիր չկա։
Պետք է ստեղծել հայկական պետականության բացարձակ նոր, կենսունակ ու մրցունակ մոդել։ Պետական համակարգում փթած ու քայքայված է ամեն ինչ․․․»,-գրել է Դեմոյանը։
--00—ԼՄ