ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Արարատի մարզում ապրիլի 25-ին՝ ժամը 13։30-ի սահմանում, «Արտաշատ» բուժկենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի և գլխի աջ գագաթաքունքային շրջանների կտրած ծակած վերքեր, ձախ նստաներվի վնասում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, նա բժիշկներին միայն հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Պետիկ Հարությունյան է։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմանում, Արտաշատ քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում 3-հոգի վիճաբանել են Պ․ Հարությունյանի հետ, որի ժամանակ էլ նրանցից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Պ․ Հարությունյանին, որից հետո երեքով հափշտակել են Պ․ Հարությունյանին պատկանող «Porsche Cayenne» մակնիշի 88 OC 888 համարանիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։
Ըստ աղբյուրի՝ վիրավորը Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի եղբայրն է և Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
--00—ԼՄ