ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասել է Բախշիյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:
Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:
Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:
--00--ԱԹ