Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտ երկաթե և փայտե մահակներ կային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

մահակ

Ապրիլի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ մի պատանու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե և փայտե մահակներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։

--00--ԱԹ