ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանի համար հայհոյանքի ցանկացած դրսևորում անընդունելի է՝ անկախ հանգամանքից՝ հայհոյողն իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, թե չքաղաքականացված անձ։
24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ցանկացած հայհոյանք, այդ թվում՝ Սյունիքում հնչածը, մերժելի է:
«Հայհոյանքն, անխոս, մերժելի է, բայցև հասկանալի է սյունեցիների ցասումը: Այդ մարդիկ ամեն օր առերեսվում են թշնամու հետ, ու մենք՝ Երևանում նստածներս, հասկանո՞ւմ ենք նրանց վախերն ու խնդիրները: Մեզ ի՞նչ է թվում՝ սյունեցին զգացմունք չունի՞, պատմություն չգիտի՞, ընկալումներ ու պատկերացումներ չունի՞»,- նշեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ