ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ողջույններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Առաջին հերթին կցանկանայի ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունից», - ասել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Դա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է նա:
Բացի այդ, Ռուսաստանի վարչապետնն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի աճի և փոխադարձ ներդրումների ավելացման համար նոր նախաձեռնություններ:
Միշուստինի խոսքով՝ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա. նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10%-ով և կազմել շուրջ $2.3 մլրդ:
«Այս իրավիճակը ձեռնատու չէ: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ՝ առևտրի աճի, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման ուղղությամբ», - շեշտել է ՌԴ վարչապետը:
--0--ԿԿ