ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահի դրությամբ:
«Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝
ծանր - 962,
ծայրահեղ ծանր - 233,
թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:
Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը:
--0--ԿԿ