ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Երևանի փողոցներում տեղադրված գովազդային կրիչների վրա հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները: Այս մասին հայտնում է Mediamax-ը: Դրանց վրա գրված է. «Ապագա կա»:
Քանի որ պաստառների վրա նշված է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը, կարելի է ենթադրել, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ ի տարբերություն 2018 թվականի դեկտեմբերի, երբ կազմավորվել էր «Իմ քայլը» դաշինքը:
--00--ԱԹ