ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս զինծառայողները պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում, որտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
Ըստ գերատեսչության՝ ապրիլ-մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա։
2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա:
--00—ԼՄ