ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրով Հայաստանի տարբեր մարզերում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։
Ասֆալտապատումից բացի մեծ ուշադրություն է դարձվում հետագա անվտանգության ապահովմանը: Փոխվում են տվյալ հատվածների երթևեկության կանոնները, արդիականացվում են ենթակառուցվածքները։
Ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի ավելի քան 4 միլիոն եվրո դրամաշնորհի միջոցներով։ Ավարտը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
--00—ՄՀ