ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ԱՄՆ-ն ողջունում է երեք ձերբակալված հայի ազատումն Ադրբեջանի կողմից։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ։
«ԱՄՆ-ն ողջունում է երեք ձերբակալված հայի ազատումն Ադրբեջանի կողմից։ Կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ձերբակալվածների և զոհերի մասունքների փոխանակման գործընթացը, հարգել պարտավորությունները, ապահովել մարդասիրական վերաբերմունք կալանավորվածների հանդեպ», - գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձրել երեք հայ ռազմագերու։
--00—ՄՀ