ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն այցով չորեքշաբթի երեկոյան ժամանել է Հայաստան, իր հայաստանցի գործընկեր Արա Այվազյանի հետ ժամանեց արտաքին գործերի նախարարության շենք, որտեղ րոպեներ անց կմեկնարկեն բանակցությունները։ Ավելի վաղ Լավրովն ու Այվազյանը միասին այցելել են Ծիծեռնակաբերդ։
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց ճեպազրույցը լրագրողների հետ, որից անմիջապես հետո ՌԴ ԱԳ նախարարը կմեկնի կառավարության շենք, որտեղ նախատեսված է իր հանդիպումը ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լավրովի այցը կեզրափակվի Հաղթանակի զբոսայգի այցելությամբ։
Մայիսի 10-11-ին ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի նաև Բաքու։
--00—ԼՄ