ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,-մանրամասնել է Թադևոսյանը և հավելել, որ որոնումները կվերսկսվեն, եթե լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։
--00—ԼՄ