ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմանում Շիրազի փողոցի 11/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչը՝ 32-ամյա Գոռ Կիրակոսյանը իր վարած «Hyundai» մակնիշի և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչը՝ 26-ամյա Վահե Առաքելյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan․com-ը։
Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորող սարքը, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Վթարի հետևանքով Գ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ Վ. Առաքելյանն ու Գ. Կիրակոսյանի ուղևորը՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիշա Գրիգորյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
--00--ԼՄ