ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին:
«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:
Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:
Մի քանի ժամից պարզ կլինի»:
--00--ԱԹ