ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Caucasus Heritage Watch ընկերությունը, որն արբանյակային պատկերների շնորհիվ հետևում և փաստաթղթավորում է վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ վստահորեն եզրակացության է եկել, որ Շուշիից հյուսիս գտնվող հայկական բազմադարյա գերեզմանոցը մասամբ ոչնչացված է: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Քաղաք տանող ճանապարհի մի մասը շենքերի կառուցման ժամանակ հարթեցվել է,
Թեպետ շինարարությունը տեղի է ունեցել ծառերով ստվերված հատվածում, սակայն 2021 թվականի փետրվարի նկարները (միջին պատկերները) ցույց են տալիս գերեզմանաքարերի խիտ զանգված, իսկ Երևանի կողմից Monument Watch-ին տրամադրված փաստաթղթերում մանրամասնորեն նկարագրվում են այս հատվածում գտնվող կոնկրետ վայրերը:
Առկա տվյալների հիման վրա անհնար է որոշել վնասված գերեզմանաքարերի քանակը, ինչպես նաև շինարարությունից տուժած տարածքները: CHW- ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում գնահատել վնասի չափը և պահպանել այս պատմական վայրը:
--00--ԱԹ