ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Վրաստանում Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը կանխվել է։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ սահմանանին անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:
Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):
--00—ՄՀ